Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Զոհեր Իրանում ՝ ամերիկյան հարվածներից

Զոհեր Իրանում ՝ ամերիկյան հարվածներից

  • 73

Փոխադարձ հարվածները շարունակվում են ԱՄՆ-Իրան ճակատում

Վեցերորդ գիշերն է ԱՄՆ զինված ուժերը շարունակում է հարվածել Իրանին՝ նպատակ ունենալով թուլացնել Իսլամական հանրապետության  ռազմական կարողությունները։

Մինչդեռ իրանական պետական Press TV-ն պնդում է, որ հարվածների թիրախում են  հայտնվել նաև քաղաքացիական օբյեկտներ՝ այդ թվում  Հորմոզգանի նահանգի երեք կամուրջներ, Բանդար Աբբասի բնակելի թաղամասը, Քիշ կղզու էլեկտրական ենթակայանը, ինչպես նաև Բանդար Աբբասի և Իրանշահրի օդանավակայանների մերձակայքը։

Իրանական լրատվամիջոցները նաև պայթյունների մասին են հայտնել Բուշերում, որտեղ գտնվում է երկրի միակ քաղաքացիական ատոմակայանը։

Ըստ հաղորդագրության՝ հարվածների հետևանքով երեք մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։

Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ երկրի բանակի հետ համատեղ հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ անօդաչուների թիրախում են եղել Բահրեյնի Սախիր ավիաբազայում տեղակայված ամերիկյան ուղղաթիռներն ու հետախուզական ինքնաթիռները։

 

Նախորդ հոդվածը
Հրդեհ է բռնկվել Իմամ Ռեզայի դամբարանի տարածքում, որտեղ թաղված է Ալի Խամենեին
Հաջորդ հոդվածը
91 տարեկանում մահացել է Քրիս Ջենների մայրը՝ Մերի Ջո «Էմ Ջեյ» Շենոնը