Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
91 տարեկանում մահացել է Քրիս Ջենների մայրը՝ Մերի Ջո «Էմ Ջեյ» Շենոնը

91 տարեկանում մահացել է Քրիս Ջենների մայրը՝ Մերի Ջո «Էմ Ջեյ» Շենոնը

  • 119

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քրիս Ջենների մայրը և Քիմ, Քորթնի, Քլոե, Ռոբ Քարդաշյանների, ինչպես նաև Քենդալ և Քայլի Ջեններների տատիկը՝ Մերի Ջո «Էմ Ջեյ» Շենոնը։

Մոր մահվան մասին Ինստագրամի իր պաշտոնական էջում հայտնել է 70-ամյա Քրիս Ջենները՝ հրապարակելով հուզիչ հրաժեշտի խոսքեր․
«Այսօր մենք հրաժեշտ տվեցինք իմ գեղեցիկ մայրիկին՝ Էմ Ջեյին: Չկան բառեր, որոնք կարող են արտահայտել, թե ինչ էր նա նշանակում ինձ համար կամ որքան դժվար է հրաժեշտ տալը: Մայրիկս մեր ընտանիքի սիրտն էր: Նա ինձ սովորեցրեց ամենակարևոր բաները՝ անվերապահորեն սիրել ընտանիքդ, լինել բարի, միշտ լինել նրանց կողքին, ում սիրում ես, և գնահատել միասին անցկացրած յուրաքանչյուր պահը»։
Էմ Ջեյը հանրությանը քաջ հայտնի էր ընտանիքի մասին պատմող ռեալիթի շոուներից, որտեղ հաճախ էր հայտնվում էկրաններին և վայելում էր հեռուստադիտողների սերն ու հարգանքը։

Նախորդ հոդվածը
Զոհեր Իրանում ՝ ամերիկյան հարվածներից
Հաջորդ հոդվածը
Աղիքային վարակ՝ Բյուրեղավանում