«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՐԱՏԱՊ ՊԵՂՈՒՄՆԵՐ

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՐԱՏԱՊ ՊԵՂՈՒՄՆԵՐ

  • 755

Շինարարական աշխատանքների ժամանակ պատահմամբ հայտնաբերված կարասներն ընդամենը մի մասն են հնագիտական արժեքավոր նյութի:

Նախնական նյութը թույլ է տալիս ենթադրել, որ գործ ունենք մ.թ.ա. 20-19-րդ դարերի գտածոների հետ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը համաձայնության է եկել Բերդի համայնքապետարանի հետ՝ ժամանակավոր դադարեցնել շինարարական աշխատանքները բարեկարգվող ճանապարհի այն հատվածում, որտեղ հայտնաբերվել է դամբարանը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի հսկողությամբ ու մասնակցությամբ  տարածքը մանրամասն պեղելուց ու մաքրելուց հետո միայն պարզ կդառնա շինարարության հետագա ընթացը:




Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 5 կարաս ու մեծ քանակությամբ կենդանիների ոսկորներ: «Դրանք հավանաբար շուրջ 60-70սմ բարձրությամբ անոթներ են եղել: Մասնագիտական գրականության մեջ դրանց երբեմն հիդրիաներ են անվանում՝ ջրամաններ: Գունազարդ անոթների նարնջագույն մակերեսի վրա սև ներկով արված նախշեր են: Կենդանական և խորհրդանշային աշխարհն այդ անոթների վրա երևում է, այդ իսկ պատճառով դրանք շատ հետաքրքիր տեղեկատվություն են տալիս: Նման անոթներ կան Արարատյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում: 4000 տարի առաջ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը պատմամշակութային ընդհանրություն էր ներկայացնում»,- նախնական գնահատականն է տալիս պեղող հնագետ  Աշոտ Փիլիպոսյանը: 



«Սա իսկապես դամբարան է, հիմնահողային դամբարան, որը շատ բնորոշ է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին: Մենք բազմաթիվ դամբարաններ ունենք, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ, անասունների զոհաբերությունների մասին վկայող գտածոներ, սակայն մարդկային կմախքներ չեն հայտնաբերվել, քանի որ այդ ժամանակաշրջանում տարածված է եղել դիակիզումը: 4000 տարի առաջ արդեն Հայկական լեռնաշխարհն այն տարածքն էր, որտեղ հնդեվրոպական ցեղերի տեղաշարժ էր կատարվում: Եվ ահա Բերդի փողոցներից մեկում դամբարան է բացվել: Շատ գովելի է, որ շինարարներն անմիջապես տեղեկացրել են: Հիմա փորձում ենք այս ամենը փրկել և թողնել պատմությանը»,- հավելում է հնագետը: 



Պեղված գտածոները կհամալրեն Բերդի թանգարանի ցուցադրությունը: «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանն ունի բավական հարուստ հնագիտական հավաքածու: Ուշագրավ է այն փաստը, որ հավաքածուն  ամբողջական դարձնելու համար բացակայում էր հենց այս ժամանակաշրջանի  նյութը, որն էլ հետաքրքիր պատահականությամբ բացվեց ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: 



Հիշեցնենք՝ Տավուշի մարզի Բերդ համայնքում շինարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է յուրահատուկ խեցեղեն, որն իր հնագիտական բացառիկ արժեքի շնորհիվ անմիջապես գրավել է ոլորտի մասնագետների ուշադրությունը: Մանրամասն՝  այստեղ

Նախորդ հոդվածը
ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հաջորդ հոդվածը
Բացառիկ կոթող է հայտնաբերվել Լեռնահովիտ համայնքում