Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան
Վանդալիզմ Արձագանք արձանի տարածքում

Վանդալիզմ Արձագանք արձանի տարածքում

  • 488

Անհայտ անձինք վնասել են Արձագանք արձանի տարածքում տեղադրված լույսերը

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրված «Արձագանք» քանդակը կրկին շարժել է այսպես կոչված «հետաքրքրասերների» ուշադրությունը։ Այս անգամ էլ անհայտ անձը կամ անձինք վնասել են արձանի տարածքում տեղադրված արտաքին լուսավորության լուսատուները, որոնք  գիշերային ժամերին լուսավորում էին տարածքը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ կոտրել են նաև արձանի պատվանդանի բազալտե եզրաքարի մի հատվածը, հուշարձանի տարածքում տեղադրված եղևնիները։
Հիշեցնենք, որ սա «Քանդակ արձագանք» հուշարձանի տարածքում վանդալիզմի միակ դեպքը չէ․ 2023թ․ի նոյեմբերի 13-ին ՀՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության ծառայությունը հայտնել էր, որ անհայտ անձը կամ անձինք ներկել են Նուռնուս համայնքում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը։

Կատարվածը բացահայտելու համար ՊՈԱԿ-ը դիմել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանություն:

Նախորդ հոդվածը
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Հաջորդ հոդվածը
Ադրբեջանի մշակութային սպանդն Արցախում շարունակվում է