«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Հունիսի 1-ից  «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

  • 358

Խնձորեսկի հնավայրն այցելուներին առավել բարեկարգ ու հասանելի դարձնելու աշխատանքներն ակտիվորեն մեկնարկել են դեռ նախորդ տարի, հայտնում են Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից։

Իրականացվել են մաքրման, բարեկարգման, զբոսաշրջային արահետների ստեղծման և հարդարման աշխատանքներ։
Հին ու Նոր Խնձորեսկն իրար կապող դժվարանցանելի հատվածներում քարե և փայտե աստիճաններ են կառուցվել, արահետները գծանշվել են ու կահավորվել ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներով։
Տեղեկատվական մոդուլային կենտրոնի տեղադրման նպատակով հողային աշխատանքներ են մեկնարկել։ Ինֆո կենտրոնն ապահովելու է համալիր ծառայությունների մատուցում (զբոսավարի, պահպանության, անվտանգության, և այլն)։
Նախատեսված բարեկարգման ու հարդարման աշխատանքների ավարտից հետո՝ հունիսի 1-ից, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կուղղվի հնավայրի պահպանմանն ու զարգացմանը։

Տեղեկությունը՝ «Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ֊ի ֆեյսբուքյան էջից։

Նախորդ հոդվածը
Մշակութային ցեղասպանության հետքերով․ նոր ուսումնասիրություն Արցախի մասին
Հաջորդ հոդվածը
Վանդալիզմ Արձագանք արձանի տարածքում