Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Ֆրանսիայում մեկ ամսում երեք թանգարան է կողոպտվել․ վնասը հասնում է միլիոնավոր եվրոների

Ֆրանսիայում մեկ ամսում երեք թանգարան է կողոպտվել․ վնասը հասնում է միլիոնավոր եվրոների

  • 154

Ֆրանսիական թանգարանները հայտնվել են կողոպտիչների թիրախում․ ընդամենը մեկ ամսվա ընթացքում երկրում արձանագրվել է թանգարանային երեք խոշոր գողություն։

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, Տարն, Կոտ դ’Օր և Բուն Հռենոս դեպարտամենտներից հափշտակված մշակութային ու պատմական արժեքների ընդհանուր վնասը գնահատվում է միլիոնավոր եվրո։

Առաջին դեպքը գրանցվել է հուլիսի 1-ին։ Տարն դեպարտամենտում գտնվող Մոնտանայի հնագիտական կենտրոնից հանցագործներին հաջողվել է ընդամենը 15 րոպեից էլ պակաս ժամանակահատվածում տարանել մ.թ.ա. 50 թվականով թվագրվող շուրջ 40 հնագույն մետաղադրամ։ Այս կողոպուտի պատճառած վնասը գերազանցել է 120,000 եվրոն։

Ընդամենը չորս օր անց թիրախում է հայտնվել Վենժան-սյուր-Մոդերի Լալիք թանգարանը։ Հանցագործները, կոտրելով վեց ցուցափեղկ, հափշտակել են 27 արժեքավոր զարդ՝ պատճառելով ավելի քան 4,5 միլիոն եվրոյի վնաս։

Շղթան եզրափակվել է հուլիսի 24-ին, երբ կողոպտվել է Շատիյոն-սյուր-Սենի թանգարանը։ Այստեղից գողացվել է անգնահատելի պատմական արժեք ներկայացնող ոսկե վզնոցը, որը պատկանել է մ.թ.ա. 5-րդ դարի հայտնի «Վիքսի տիկնոջը»։

Պարբերականի փոխանցմամբ՝ իրավապահներին արդեն հաջողվել է ձերբակալել կասկածյալներից մեկին, իսկ դեպքերի առթիվ քննությունը շարունակվում է։

Նախորդ հոդվածը
«Ռոսսելխոզնադզոր»-ը կանխել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծումը Ռուսաստան
Հաջորդ հոդվածը
Ճապոնիայի Կյուսյու կղզում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել