Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ
ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  • 392

Կայացել է ՀՀ ԿԳՄՍՆ փորձագիտական հանձնաժողովի հինգերորդ նիստը:

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների 34 նախագծեր, ինչպես նաև մի շարք պատմամշակութային կառույցների նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։

ԿԳՄՍ-ից տեղեկացնում են, որ հանձնաժողովի դրական եզրակացությամբ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 39 հասցեի բնակելի շենքը (1937 թ.), Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի 50 հասցեի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շենքը (1938 թ.) և Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի հնձանը (13-րդ դար):
Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Հակո գյուղի կոթողն ու պատվանդանը (վաղ միջնադար), Արարատի մարզի Դվին և Գետազատ գյուղերի վարչական սահմաններում գտնվող Դամբարանադաշտը (Դվին-Երանոս) (մ.թ.ա. XV-IV դդ.), Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գերեզմանոցը (Ձմեռոց) (VII-XVII դդ․), Քառակող կոթողի պատվանդանը (մ․թ․ա․ II-I հազ.) և բնակատեղին (մ․թ․ա․ II-I հազ.) պատմամշակութային օբյեկտները:
Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ  հուշարձանների  պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի Բնակատեղի (մ.թ.ա. III հազ.) (պետցուցիչ՝ 3.82.1), Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի եկեղեցի (XII-XIII դդ․) (պետցուցիչ՝ 4․31․1․1), գերեզմանոց (XII-XVII դդ․) (պետցուցիչ՝ 4․31․1), մատուռ (XII-XIII դդ․) (պետցուցիչ՝ 4․31․1․2), Lոռու մարզի Ագարակ գյուղի եկեղեցի Սբ Սիոն (1202 թ.) (պետցուցիչ՝ 5.9.10), եկեղեցի Կենդագեղ (12-13 դդ.) (պետցուցիչ՝ 5.9.10), Կոտայքի մարզի Զովշեն գյուղի մատուռ «Վերի Սուրբ», XII-XIII դդ. (պետցուցիչ՝ 6.28.8), քարայր-կացարան (քարի դար-ուշ միջնադար) (պետցուցիչ՝ 6.28.9), Պտղնի գյուղի Պտենիս ամրոց (մ.թ.ա. II հազ., միջնադար) (պետցուցիչ՝ 6.54.2), դամբարանադաշտ (մ.թ.ա. II-I հազ.) (պետցուցիչ՝ 6.54.2.1), Վայոց ձորի մարզի Շատին գյուղի եկեղեցի (VI-VII դդ.), գերեզմանոց, (VII-XVII դդ.), քառակող կոթողի խարիսխ (V-VII դդ.) հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը:
Ներկայացված նախագծերը հանձնաժողովը  համարել է ընդունելի և, ըստ սահմանված կարգի, համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների հետ համաձայնեցնելուց հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Նախորդ հոդվածը
ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՄԲԵՐԴՈՒՄ
Հաջորդ հոդվածը
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՐԱՏԱՊ ՊԵՂՈՒՄՆԵՐ