Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Բացառիկ  կոթող է հայտնաբերվել  Լեռնահովիտ համայնքում

Բացառիկ կոթող է հայտնաբերվել Լեռնահովիտ համայնքում

  • 552

Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում քրիստոնեական թեմայով բացառիկ քանդակազարդ կոթող է հայտնաբերվել։

Շինարարները տեղեկացրել են համայնքային ոստիկանին, վերջինս էլ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։  Պահպանության ծառայության մարզային աշխատակիցները գործուղվել են Լեռնահովիտ՝ ուսումնասիրելու և մանրամասներ ճշտելու, հաղորդում են Պահպանության ծառայությունից։
Քրիստոնեական թեմայով պարկերագրությամբ կոթողը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է վաղ միջնադարին։ Աստվածաշնչյան տեսարանը առանձնակի գրավչություն է տալիս կոթողին և ընդգծում բացառիկությունը։ 



 
Գրեթե ամբողջական մեկ կոթողից զատ, հայտնաբերվել են նաև առանձին կտորներ։ Բնակիչների փոխանցմամբ՝ առաջին դեպքը չէ, նախկինում էլ խեցեղենի կտորներ են գտնվել գյուղի տարբեր հատվածներում։ Ավագ սերնդի ներկայացուցիչները պնդում են՝ տարածքում տաճար է եղել։

Նախորդ հոդվածը
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՐԱՏԱՊ ՊԵՂՈՒՄՆԵՐ
Հաջորդ հոդվածը
ՀՀ-ն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ