Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
ՀՀ-ն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ

ՀՀ-ն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ

  • 263

Նոյեմբերի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի Հանարապետություննառաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։

Ընտրությունների՝ ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը՝ ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն, ինչը վկայում է մշակութային ժառանգության պահպանման ոլորտում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության բարձր վստահության մասին։


Ստանձնելով Համաշխարհային ժառանգության կոմիտեում անդամակցությունը՝ Հայաստանի Հանապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ուղղված մշակութային և բնական ժառանգության պատշպանության, պահպանման և վերականգնման, ինչպես նաև Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի հիմնարար սկզբունքների առաջմղման գործում միջազգային ջանքերի խթանմանը:

Նախորդ հոդվածը
Բացառիկ կոթող է հայտնաբերվել Լեռնահովիտ համայնքում
Հաջորդ հոդվածը
Լուվրի թանգարանը «թանկացնում է իրեն»