Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում Համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը Սուտ է, նման բան չկա. ԱԱԾ Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի
ՊԻԿԱՍՈՅԻ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ ԿԻԹԱՌՈՎ ԿՏԱՎԸ ԳՏՆՎԵԼ Է

ՊԻԿԱՍՈՅԻ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ ԿԻԹԱՌՈՎ ԿՏԱՎԸ ԳՏՆՎԵԼ Է

  • 240

Երկու շաբաթվա որոնումներից հետո հայտնաբերվել է 600 հազար եվրո արժողությամբ նկարը

Պիկասոյի «Նատյուրմորտ կիթառով» անհետացած նկարը գտնվել է երկու շաբաթ տևած որոնումներից հետո։ Շուրջ 600․000 եվրո գնահատված կտավը, ենթադրաբար, կորել էր Իսպանիայում՝ Մադրիդից Գրանադա տեղափոխման ճանապարհին։ Ֆրանսիական El País լրատվականը գրում է, որ Պաբլո Պիկասոյի 1921 թվականին գուաշով ստեղծած «Կիթառով նատյուրմորտ» կտավը պետք է դառնար «Նատյուրմորտ. La eternidad de lo inerte» ցուցահանդեսի մասը։ Այս ընթացքում նկարը եղել է տարեց դռնապանի մոտ։

Ավելի ուշ պարզվել է, որ ցուցադրության կազմակերպիչները «Նատյուրմորտ կիթառով» նկարը պարզապես մոռացել են տեղափոխել: 69-ամյա դռնապանը, իր դռան մոտ փաթեթը հայտնաբերելով, այն շփոթել է սովորական առաքման հետ և տարել տուն՝ կարծելով, որ ինչ-որ մեկը շուտով կգա այն վերցնելու: Հետաքննությունը պարզել է, որ կինը մեղավոր չէ. դա պարզապես պատահականություն է եղել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին ֆրանսիական ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է նկարի հայտնաբերման մասին: Պիկասոյի վրձնին պատկանող այս կտավը ստեղծվել է 1921 թվականին և  գնահատվում է 600,000 եվրո։

Նախորդ հոդվածը
ԼՈՒՎՐԻ ԳԱՆՁԵՐԻՑ ԼՈՒՐ ՉԿԱ
Հաջորդ հոդվածը
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ