44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ
Սակայն հակառակորդը կարևոր տարածքներ ու բարձունքներ է զավթել նաև Կապան-Մեղրի ուղղությամբ:
Սակայն հակառակորդը կարևոր տարածքներ ու բարձունքներ է զավթել նաև Կապան-Մեղրի ուղղությամբ:Կապանի հատվածում ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածք են մտել 2021-ի մայիսյան լայնածավալ ագրեսիայից ավելի շուտ:Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի վկայությամբ՝ դա տեղի է ունեցել դեռ 2020-ի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ծավ և Ներքին Հանդ գյուղերից հարավ:Սակայն Պաշտպանության նախարարությունը հետագայում հերքել էր այդ լուրը: Իրականում գերատեսչությունը մանիպուլացնում էր:Ներկայացնում ենք Կապան-Մեղրի հատվածում ադրբեջանական օկուպացիայի քարտեզը:
Նյութը՝ Հետքի