Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում Համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը Սուտ է, նման բան չկա. ԱԱԾ Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի
Խնձորեսկի հնավայրը շուտով  ավելի բարեկարգ ու հասանելի է  դառնալու

Խնձորեսկի հնավայրը շուտով ավելի բարեկարգ ու հասանելի է դառնալու

  • 324

«Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում ընթանում են մաքրման, բարեկարգման, զբոսաշրջային արահետների ստեղծման և հարդարման աշխատանքներ։

Տեխնիկական աշխատանքները ներառում են Հին ու Նոր Խնձորեսկն իրար կապող դժվարանցանելի հատվածներում քարե և փայտե աստիճանների կառուցում, արահետների գծանշում, կահավորում՝ ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներով։




Քայլարշավային արահետների բարեկարգման արդյունքում «Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող մի շարք դժվարամատչելի պատմամշակութային կոթողներ հասանելի կդառնան այցելուների համար։



Քայլարշավային արահետների բարեկարգման աշխատանքներն իրականացվում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Արահետներ փոփոխության համար» (Trails for change) ՀԿ-ի փոխգործակցությամբ՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի, Թուֆենկյան բարեգործական հիմադրամի և «Save Armenian monuments» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։

Նախորդ հոդվածը
Հայտնի են արձակուրդի օրերը
Հաջորդ հոդվածը
Ստորջրյա և ցամաքային հնագիտական պեղումներ Բերդկունք ամրոցում