«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ
Սեպտեմբերի 23-ի գիշերահավասարին՝ ցերեկը գիշերվանից երկար կլինի մի քանի րոպեով

Սեպտեմբերի 23-ի գիշերահավասարին՝ ցերեկը գիշերվանից երկար կլինի մի քանի րոպեով

  • 70

Երկրի մթնոլորտում լույսի բեկման (ռեֆրակցիայի) պատճառով սեպտեմբերի 23-ի աշնանային գիշերահավասարի օրը ցերեկվա տևողությունը մի փոքր ավելի երկար կլինի 12 ժամից։ Այս մասին հայտնել են Մոսկվայի պլանետարիումից։


Աշնանային գիշերահավասարի պահին Արեգակը հատում է երկնային հասարակածը՝ Հյուսիսային կիսագնդից անցնելով Հարավային։ Հյուսիսային կիսագնդի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Ռուսաստանում, դրանով ազդարարվում է աստղագիտական աշնան սկիզբը (սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 04:05-ին, Մոսկվայի ժամանակով՝ 03:05-ին)։

Թեև գիշերահավասարի օրը ցերեկն ու գիշերը համարվում են հավասար, իրականում ցերեկը 12 ժամից երկար է ստացվում։ Պատճառը մթնոլորտային ռեֆրակցիան է․ մթնոլորտում արևի ճառագայթների բեկման հետևանքով Արեգակի դիսկը հորիզոնում երևում է իր իրական դիրքից մոտ 1.5 աստիճան ավելի բարձր։ Արդյունքում մենք արևածագը տեսնում ենք մի փոքր շուտ, իսկ մայրամուտը՝ ավելի ուշ։

Միջին լայնություններում այս երևույթի պատճառով ցերեկը գիշերվանից երկար է տևում մոտ 8-11 րոպեով։ Օրն ու գիշերը վերջնականապես կհավասարվեն գիշերահավասարից 2-3 օր անց, որից հետո ցերեկվա տևողությունը աստիճանաբար կկրճատվի՝ շարունակվելով մինչև ձմեռային արևադարձ։

Նախորդ հոդվածը
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին
Հաջորդ հոդվածը
Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան