Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Եվրոպան պատրաստվում է պատերազմի՞ Ռուսաստանի դեմ

Եվրոպան պատրաստվում է պատերազմի՞ Ռուսաստանի դեմ

  • 88

Մենք Եվրոպայի հետ որևէ հակամարտության համար հիմքեր չունենք։ Բոլոր հարցերը լուծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան եվրոպական երկրների հետ հակամարտության համար հիմքեր չունի, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների հետ կապված հարցերը լուծվել են։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ եվրոպական զորքերի հնարավոր մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ։

Իսկ հիմա ինչի՞ են նրանք դրդում իրենց ժողովուրդներին, իրենց երկրներին։ Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի՞» — ասել է Պուտինը՝ պատասխանելով «Կոմերսանտի» հարցին Նյու Դելիում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում։

ՌԴ նախագահը նշել է, որ եվրոպական երկրներն այժմ քննարկում են իրենց զինվորականներին Ուկրաինայի տարածքում տեղակայելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ նման քայլը կնշանակի Եվրոպայի ուղղակի ներգրավում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։

Պուտինը նաև հայտարարել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո արևմտյան երկրները փորձել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։

Նրա խոսքով՝ սկզբում դրա համար օգտագործվել են Կովկասում գործող ահաբեկչական խմբավորումները, իսկ հիմա, ինչպես պնդում է Ռուսաստանի նախագահը,՝ «Ուկրաինայում նեոնացիստական ռեժիմը»

Նախորդ հոդվածը
Իրանի ժողովրդին չեն կարող ճնշել
Հաջորդ հոդվածը
Գազը թանկանա, ռազմաբազայի վարձավճարը կբարձրանա