Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Վերադարձ լինելո՞ւ է Բաքվի քարոզչությանը միացել է աղվանա-ուդաիական համայնքը Հայաստանը մտադիր է համալրել օդուժը Հեծանիվով զբոսանք՝ Արցախի վրա հարձակման օրը Սգո և պահանջատիրության օր Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս Իմ օդանավն է, ձեռքներդ հեռու պահեք. Փաշինյանի գրառումը
Գազը թանկանա, ռազմաբազայի վարձավճարը կբարձրանա

Գազը թանկանա, ռազմաբազայի վարձավճարը կբարձրանա

  • 60

Վիլեն Գաբրիելյանը անդրադարձել է ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը, սահմանազատման գործընթացին, բանակում տիրող իրավիճակին և 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի ճակատագրին։ Այն հարցին, թե արդյոք ՔՊ իշխանությունը խնդիր չի տեսնում ռուսական ռազմաբազայի դուրսբերման մեջ և Հայաստանն անվտանգային խնդիր չունի Թուրքիայի հետ, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է. «Մենք դա հիմնավորում ենք նրանով, որ փաստացի այն առաքելությունը, որով որ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է Հայաստանի Հանրապետությունում, այդ առաքելության շրջանակում փաստը կայանում է նրանում, որ ռազմաբազան իր առաքելությունը չի իրագործել, մասնավորապես բազմիցս մատնանշվել են 21 և 22 թվականի դեպքերը, երբ որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը ենթարկվել է հարձակման։ Դա է ասում պայմանագիրը։ Պարտավոր է պաշտպանել Ռուսաստանի Դաշնության շահերը և Հայաստանի Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետության շահերը համատեղ»։ Նրա խոսքով, ռազմաբազայի դուրսբերումը բացասաբար չի ազդի Հայաստանի անվտանգության վրա, քանի որ այն չի կատարել իր պարտավորությունները։ Ի պատասխան հարցին, թե չի բացառվում, որ Հայաստանը Ռուսաստանին դիմի բազան հանելու պահանջով, Գաբրիելյանը նշել է. «Կարծում եմ, որևիցե բան բացառված չի այդ ապագայում։ Դա երկու պետությունների փոխհարաբերությունների շրջանակում դա ևս մեր իրավունքի մեջ է մտնում, որովհետև ըստ պայմանագրի՝ ռազմաբազան կարող է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերվի կողմերից մեկի պահանջով

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1059958.html

© factor.am

Նախորդ հոդվածը
Եվրոպան պատրաստվում է պատերազմի՞ Ռուսաստանի դեմ
Հաջորդ հոդվածը
Ո՞վ կհայտնվի կոտրած տաշտակի առաջ