Հայաստան-Իրան բարեկամական խմբերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու ԹՐԻՓՓ նախագիծը 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ
Օգոստոսի 1-ից կստուգվեն սննդի առաքիչները․ ՍԱՏՄ-ի նոր պահանջը

Օգոստոսի 1-ից կստուգվեն սննդի առաքիչները․ ՍԱՏՄ-ի նոր պահանջը

  • 110

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) օգոստոսի 1-ից լայնածավալ վերահսկողություն է սկսում սննդի առաքման ոլորտում։

Հաշվի առնելով բնակչության կողմից առաքման ծառայություններից օգտվելու աճող ծավալները և քաղաքացիներից ստացված բազմաթիվ ահազանգերը՝ տեսչական մարմինը դեռևս տարեսկզբին էր զգուշացրել սպասվող ստուգումների մասին։

Օրենսդրության համաձայն՝ սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ առաքիչները, պարտավոր են անցնել նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (կիսամյակը մեկ անգամ) բժշկական զննություն ու ունենալ սանիտարական գրքույկ։ Գործատուների խնդրանքով՝ շուրջ 2-3 հազար առաքիչների բուժզննման գործընթացն ավարտելու համար տրամադրվել էր ողջամիտ ժամանակ, որն ավարտվում է oգոստոսի 1-ին։

Այդ ամսաթվից սկսած՝ պահանջը չկատարած անձինք և ընկերությունները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ Տեսչական մարմինը նախատեսում է հանրայնացնել ինչպես հայտնաբերված խախտումները, այնպես էլ օրենքի պահանջները բարեխղճորեն կատարած կազմակերպությունների անունները։

Նախորդ հոդվածը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձում է Զախարովային
Հաջորդ հոդվածը
Հայկ Կոնջորյանի պարզաբանումը՝ եղբոր հետ կապված միջադեպի վերաբերյալ