Հայաստան-Իրան բարեկամական խմբերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու ԹՐԻՓՓ նախագիծը 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձում է Զախարովային

Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձում է Զախարովային

  • 91

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հակադարձել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի հայտարարություններին՝ կոչ անելով պաշտոնական Մոսկվային զերծ մնալ նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում հիշատակելուց։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեի այս արձագանքին նախորդել էր Ռուսաստանում կազմակերպված երիտասարդական համաժողովի ընթացքում Զախարովայի արած հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե Հայաստանը ցանկանում էր ՀԱՊԿ մեխանիզմները կիրառել Լեռնային Ղարաբաղում, որը, նրա ձևակերպմամբ, «փառք Աստծո թե ցավոք սրտի, չէր ճանաչում ոչ որպես իր տարածք, ոչ էլ որպես անկախ պետություն»։

Հակադարձելով ռուսաստանցի դիվանագետին՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ընդգծել է, որ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, մշտապես ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժան մաս։ Հաջիզադեն հավելել է, որ Հայաստանի կողմից շուրջ 30 տարի օկուպացված ադրբեջանական տարածքներում ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման հարցը օրակարգային դարձնելու մշտական փորձերը, ինչպես նաև այդ հարցը Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հետ կապելը ոչ միայն հակասում է ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշմանը, այլև բացարձակ անհիմն է։

Նախորդ հոդվածը
Լուսառատի բնակիչները փակել են Խոր Վիրապ տանող ճանապարհը
Հաջորդ հոդվածը
Օգոստոսի 1-ից կստուգվեն սննդի առաքիչները․ ՍԱՏՄ-ի նոր պահանջը