Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Հայկ Կոնջորյանի պարզաբանումը՝ եղբոր հետ կապված միջադեպի վերաբերյալ

Հայկ Կոնջորյանի պարզաբանումը՝ եղբոր հետ կապված միջադեպի վերաբերյալ

  • 121

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը անդրադարձել է իր եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։ Նա ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ հայտարարությունը․

«Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ:

  1. Իմ եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում և վստահ եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք իրավական պատասխանատվության կենթարկվեն :

  2. Բռնության ցանկացած դրսևորում լինի դա ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ տեսակի, բացարձակապես անընդունելի է անկախ այն գործադրողի անձի:

  3. Հայաստանի Հանրապետությունում, աշխատանքային կամ միջանձնային հարաբերությունների պարզաբանման միակ ընդունելի տարբերակը օրենքն ու իրավական ընթացակարգերն են: Հարաբերությունների պարզաբանման ցանկացած հակաիրավական դրսևորում դատապարտելի է:

  4. Այս դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ենթակա են միմիայն և բացառապես իրավական գնահատականի: Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած: Սա ինձ համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ:

  5. Դատական հայցեր եմ ներկայացնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ինձ կվերագրեն ստահոդ լուրեր և զրպարտություններ` կապված թե այս դեպքի, թե այս դեպքի հետ կապ ունեցող և կապ չունեցող որևէ այլ հարցի հետ: Զրպարտության ցանկացած դրսևորում ունենալու է իրավական հետևանք այն կատարողների համար»։

Նախորդ հոդվածը
Օգոստոսի 1-ից կստուգվեն սննդի առաքիչները․ ՍԱՏՄ-ի նոր պահանջը
Հաջորդ հոդվածը
ՊՆ-ն հերքում է զինծառայողի նկատմամբ բռնության մասին հայտարարությունը