Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
ՊՆ-ն հերքում է զինծառայողի նկատմամբ բռնության մասին հայտարարությունը

ՊՆ-ն հերքում է զինծառայողի նկատմամբ բռնության մասին հայտարարությունը

  • 119

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե 19-ամյա ժամկետային զինծառայող Ա. Հ.-ն դաժան ծեծի է ենթարկվել:

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ օգտատերերից մեկի տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը.
«Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։
Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝ նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։
Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:
Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով»։

Նախորդ հոդվածը
Հայկ Կոնջորյանի պարզաբանումը՝ եղբոր հետ կապված միջադեպի վերաբերյալ
Հաջորդ հոդվածը
Նավթատար նավերը՝ թիրախում