Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

  • 52

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում սեփական տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել ինչի հետեւանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Եվս մեկ հոգու էլ տեղափոխել են Թբիլիսյան խճուղուց, ժողովրդին հայտնի լամպերի գործարանի խաչմերուկից։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները արդեն պարզել են դեպքերի վայրերը, որտեղ հայտնաբերել են ինքնաձիգից արձակված կրակված ու չկրակված պարկուճներ, արնանման հետքեր, իսկ Թբիլիսյան խճուղում պարեկները վտանգելով իրենց կյանքը վնասազերծել են ինքնաձիքով զինված տղամարդուն, ում վրա եղել է նաև արնանման հետքեր, նրան պարեկները նաև տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա ժամանած 1-02 շտապօգնությունը նրան տեղափոխել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախորդ հոդվածը
Զոհեր և վիրավորներ. Ռուս-ուկրաինական ճակատում լարվածությունը չի թուլանում
Հաջորդ հոդվածը
Չի կարող 1 վթարի պատճառով ողջ Մյասնիկյան պողոտան կանգնի. Տիգրան Ավինյան