Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել

Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել

  • 27

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել։ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է հրապարակել, որի համար հիմք են հանդիսացել 2026 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին, «Առաջին ալիք»-ի եթերում ծրագրային քաղաքականության հետ կապված հանգամանքները։ Հանրային հեռարձակողի խորհուրդը հարցը քննարկել է սեպտեմբերի 27-ի եթերային ծրագրի ժամանակացույցի վերաբերյալ առաջացած հանրային արձագանքից հետո։ Խորհուրդը նշել է, որ ընկերության գործադիր տնօրենը պատասխանատու է ընկերության գործունեության պատշաճ կազմակերպման համար, իսկ գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրենն անմիջական պատասխանատվություն է կրում եթերացանցի կազմման և հեռարձակման համար։ Որոշմամբ Հովհաննես Մովսիսյանի և Լևոն Մարգարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։ Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվել էր Թաթա Սիմոնյանի համերգը։

Նախորդ հոդվածը
Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք