Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Հայկական եկեղեցին դռները նորից կբացի Ստամբուլում

Հայկական եկեղեցին դռները նորից կբացի Ստամբուլում

  • 169

Մեկ տարի տևած վերականգման աշխատանքներից հետո վերաբացվելու է հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին

akunq.net –ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, գրում է, որ  Ստամբուլի Բեյքոզ թաղամասում (Կոստանդնուպոլիս) մեկ տարի տևած վերականգման աշխատանքներից հետո, վերաբացվելու է հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ Վերջինս կառուցվել է 1776 թ․, և այս տարի նշվում է եկեղեցու կառուցման 250-ամյակը։

Աղբյուրի համաձայն՝ եկեղեցին վերաբացվելու է այս տարվա օգոստոսի 7-ին։ Այդ օրը Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ կատարվելու է նաև եկեղեցու վերաօծման արարողություն, իսկ 2 օր անց՝ օգոստոսի 9-ին, այստեղ վերանորոգումից հետո կմատուցվի առաջին պատարագը։

Եկեղեցու վերանորոգումն իրականացվել է եկեղեցու հիմնադրամի կողմից, իսկ վերականգնման գործընթացն իրագործել է պոլսահայ հայտնի ճարտարապետ Նազար Բինաթլըն։

Վերականգնման աշխատանքների շրջանակներում վերանորոգվել են եկեղեցու տանիքը, պատուհանները, իսկ զանգակատունը վերակառուցվել է նույն տեսքով՝ հիմնվելով արխիվային նկարների վրա։

Նախորդ հոդվածը
Պեղումներ՝ Խնձորեսկում
Հաջորդ հոդվածը
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել