Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
«Արենի-1» քարայրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում.

«Արենի-1» քարայրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում.

  • 205

Հայաստանը մասնակցում է կոմիտեի 48-րդ նստաշրջանին։

Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին Հայաստանն առաջին անգամ մասնակցում է որպես կոմիտեի ընտրված անդամ։

Նստաշրջանի ընթացքում հաստատվել է Հայաստանի ներկայացրած նոր հայտը, և «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հուշարձանախումբն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում։ Նախագիծը կյանքի է կոչվել պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Արենի-1 քարայր» հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» ՀԿ-ի ջանքերով։

Վերջին 3 տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանին հաջողվել է կրկնապատկել իր հայտերի թիվը՝ 1995 թվականին գրանցված 4 հայտերին ավելացնելով ևս 4-ը։

Նախորդ հոդվածը
Էրեբունիի հնավայրում հայ-ֆրանսիական արշավախումբը հնագույն որմնանկար է հայտնաբերել
Հաջորդ հոդվածը
Ռուսական արգելքը՝ հայկական կաթնամթերքի դեմ․ հարված 17 մլն դոլարանոց արտահանմանը