Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Ռուսական արգելքը՝ հայկական կաթնամթերքի դեմ․ հարված 17 մլն դոլարանոց արտահանմանը

Ռուսական արգելքը՝ հայկական կաթնամթերքի դեմ․ հարված 17 մլն դոլարանոց արտահանմանը

  • 59

Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումն իր շուկա՝ որպես պաշտոնական պատճառաբանություն ներկայացնելով անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների տարածումը և վտանգավոր վարակների թափանցումը կանխելու անհրաժեշտությունը։

Երևանի և Մոսկվայի միջև առկա քաղաքական տարաձայնությունների ֆոնին սա առաջին դեպքը չէ. ավելի վաղ ռուսական կողմը սանիտարական նույն հիմնավորումներով արգելափակել կամ խստացրել էր նաև հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և «Ջերմուկ» հանքային ջրի ներկրումը։

Սահմանափակումները ծանր հարված են հասցնում տնտեսությանն ուղղակիորեն, քանի որ ռուսական շուկան ապահովում է հայկական կաթնամթերքի արտահանման ավելի քան 86%-ը: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի կաթնամթերքի համաշխարհային արտահանման 19,8 մլն դոլարից ավելի քան 17 մլն դոլարն իրացվել էր հենց ԵԱՏՄ տարածքում, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանում։

Ընդ որում, ոլորտում անկման միտումները նկատելի էին դեռ նոր արգելքից առաջ։ 2024 թվականի համեմատությամբ 2025-ին դեպի ԵԱՏՄ կաթնամթերքի արտահանումն արդեն իսկ նվազել էր 26,1%-ով (հասնելով 17 մլն դոլարի), ինչը հիմնականում պայմանավորված էր կարագի մատակարարումների շուրջ 80% անկմամբ։

Մաքսային ծառայության օպերատիվ տվյալները փաստում են, որ բացասական այս դինամիկան շարունակվել է նաև 2026 թվականի առաջին եռամսյակում․ հունվար-մարտ ամիսներին դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է ընդամենը 3,07 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով ևս 25,2%-ով։

Նախորդ հոդվածը
«Արենի-1» քարայրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում.
Հաջորդ հոդվածը
1 միլիարդ դրամ գրավ և վարչական հսկողություն՝ Դավիթ Ղազինյանի համար