Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
1 միլիարդ դրամ գրավ և վարչական հսկողություն՝   Դավիթ Ղազինյանի համար

1 միլիարդ դրամ գրավ և վարչական հսկողություն՝ Դավիթ Ղազինյանի համար

  • 127

Մեղադրող դատախազը միջնորդեց փոխել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը

Հակակոռուպցիոն դատարանում Դավիթ Ղազինյանի գործով առաջին նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդեց Ղազինյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը փոփոխել։

«Մեղադրանքի կողմը գտնում է, որ Դավիթ Ղազինյանը պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերելու 2026թ. օգոստոսի 2-ին։ Հաշվի առնելով, որ մինչ այդ դատական նիստեր չունենք նշանակած, այսօր մեղադրանքի կողմը միջնորդում է Դավիթ Ղազինյանի նկատմամբ կալանք խափանման միջոցը փոփոխել; որպես խափանման միջոց կիրառել գրավը 1 մլրդ դրամի չափով, վարչական վերահսկողություն և բացակայելու արգելը համակցված»,-ասաց դատախազը՝ ավելացնելով, որ վարչական վերահսկողության ընթացքում պետք է կիրառվի էլեկտրոնային սարք։

Մինչ այդ դատախազը միջնորդել էր գործով անցնող մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրել 3-ամսյա կալանքը։

Նախորդ հոդվածը
Ռուսական արգելքը՝ հայկական կաթնամթերքի դեմ․ հարված 17 մլն դոլարանոց արտահանմանը
Հաջորդ հոդվածը
Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» խմբ. ղեկավա՞ր