Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Ակնայի ազատագրումը.1993

Ակնայի ազատագրումը.1993

  • 87

Հուլիսի 23-ին հայկական զորքը մտավ Ակնա(Աղդամ)

 

 Ակնայի ազատագրումը Արցախյան առաջին պատերազմի ամենակարևոր ռազմական գործողություններից էր՝ Շուշիի հաղթանակից հետո։

 

 Աղդամը ադրբեջանական ուժերի գլխավոր հենակետերից էր, որտեղ կենտրոնացված էին խորհրդային բանակից մնացած մեծաքանակ զինամթերք և հզոր հրետանային դիրքեր։ Այդտեղից մշտապես թիրախավորվում էին Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։

 

 1993 թվականի հուլիսի 4-ին հայկական ուժերը սկսեցին լայնածավալ ռազմական գործողություն՝ ապահովելու Արցախի մայրաքաղաքի և խաղաղ բնակավայրերի անվտանգությունը։

 

 Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները համատեղ գործողություններով մտան Աղդամ։ Գործողությանը մասնակցել են՝

• Մարտունու պաշտպանական շրջանի ուժերը (գնդապետ Մովսես Հակոբյան),

• Ասկերանի պաշտպանական շրջանի ուժերը (գեներալ Վիտալի Բալասանյան),

• Կենտրոնական պաշտպանական շրջանի ուժերը (գեներալ Սամվել Կարապետյան),

• 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը (Կարեն Բաբայան)։

 

 Ակնայի ազատագրումը ոչ միայն ռազմավարական նշանակության հաղթանակ էր, այլև կարևոր հոգեբանական ձեռքբերում՝ նպաստելով հետագա ռազմական հաջողություններին։

 

 Հավերժ փառք Ակնայի ռազմակայանի ոչնչացման հերոսական գործողության բոլոր մասնակիցներին։

Նրանց խիզախությունն ու անձնվիրությունը հավերժ կմնան մեր ազգային հիշողության մեջ։

Նախորդ հոդվածը
Գագիկ Ծառուկյանին դարձյալ բերման են ենթարկել Քննչական կոմիտե. հարցաքննությունը շարունակվում է
Հաջորդ հոդվածը
Էրեբունիի հնավայրում հայ-ֆրանսիական արշավախումբը հնագույն որմնանկար է հայտնաբերել