Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Վերադարձ լինելո՞ւ է Բաքվի քարոզչությանը միացել է աղվանա-ուդաիական համայնքը Հայաստանը մտադիր է համալրել օդուժը Հեծանիվով զբոսանք՝ Արցախի վրա հարձակման օրը Սգո և պահանջատիրության օր Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս Իմ օդանավն է, ձեռքներդ հեռու պահեք. Փաշինյանի գրառումը
Մերց. Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի Հարավային Կովկասի համար

Մերց. Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի Հարավային Կովկասի համար

  • 91

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունը էականորեն կնպաստի Հարավային Կովկասի առաջընթացին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Գերմանիայի կառավարության ղեկավարը շնորհավորել է կողմերին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ ընդգծելով, որ խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը կենսական նշանակություն ունեն տարածաշրջանի համար։ Նա նշել է, որ Գերմանիան և Եվրոպական միությունը խորապես շահագրգռված են աշխարհաքաղաքական տեսանկյունից այս կարևոր հատվածի կայունությամբ։

Մերցի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները լայն հեռանկարներ են բացում երկկողմ հարաբերությունների կարգավորման և տասնամյակներ տևած հակամարտության էջը փակելու համար։ Գերմանիայի կանցլերը նաև հավելել է, որ տարածաշրջանային կայունությունը միևնույն ժամանակ լրացուցիչ ազդակ կհանդիսանա տնտեսական համագործակցության ընդլայնման և նոր գործընկերությունների ձևավորման համար։

Նախորդ հոդվածը
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները․ ՈՒՂԻՂ
Հաջորդ հոդվածը
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ դատարանն ընդունել է հայցը