Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Ստրասբուրգի հայ համայնքի խնկաբույր կիրակիները. Եվրոպայի սրտում աղոթքը հնչում է հայերեն

Ստրասբուրգի հայ համայնքի խնկաբույր կիրակիները. Եվրոպայի սրտում աղոթքը հնչում է հայերեն

  • 666

Կիրակիները Ստրասբուրգում բնակվող հայերի համար վաղուց դարձել են ոչ միայն հոգևոր, այլև համայնքային կյանքի կարևոր օր։

Հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին յուրաքանչյուր շաբաթվա ավարտին իր հարկի տակ է մեկտեղում բազմաթիվ հայրենակիցների, որոնք հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու շարունակում են պահպանել իրենց ազգային ինքնությունն ու արժեքները։



Սուրբ և Անմահ Պատարագը մատուցում է հայր Կոմիտասը՝ առ Աստված ուղղված աղոթքով և օրհնությամբ միավորելով հավատացյալներին։



Պատարագի ընթացքում հնչող շարականներն ու աղոթքները ներկաների համար ոչ միայն հոգևոր սնունդ են, այլև հայրենիքի հետ կապը պահպանող կարևոր կամուրջ։



Կիրակնօրյա պատարագներից զատ, այստեղ նշվում են նաև եկեղեցական տոները, կազմակերպվում մշակութային տարբեր միջոցառումներ։ Անցած կիրակի՝ հուլիսի 12-ին, եկեղեցու բակում մեծ շուքով նշվեց Վարդավառը։



Տոնական միջոցառումը համախմբել էր համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների՝ վերածվելով հավատքի, ազգային ավանդույթների և միասնականության գեղեցիկ խորհրդի։



Ստրասբուրգի և Ֆրանսիայի Էլզասի տարածաշրջանի բազմահազարանոց հայկական համայնքի համար Սուրբ Սարգիս եկեղեցին հոգևոր կյանքի առանցքն է։



Այն մի վայր է, որտեղ հայրենիքից հեռու ապրող հայերը վերագտնում են իրենց արմատները, ամրապնդում համայնքային կապերը՝ հայրենի եզերքից հեռու, բայց հայրենիքի կարոտն ու սերը միշտ սրտում։

Նախորդ հոդվածը
Երևանը փոշու մեջ
Հաջորդ հոդվածը
Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի հաղթողները