Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
Եպիսկոպոսաց ժողով գումարելու առաջարկ՝ թեմերից

Եպիսկոպոսաց ժողով գումարելու առաջարկ՝ թեմերից

  • 53

«Ո՛չ քաղաքական իշխանությունը, ո՛չ եկեղեցու ղեկավարությունը, ո՛չ հասարակական կարծիքը և ո՛չ էլ լրատվամիջոցները չպետք է իրենց վրա վերցնեն դատարանի դերը

Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի, Գերմանիայի և Իրաքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Արմաշ Նալբանդյանը, Սերովբե Իսախանյանը և Օշական Գյուլգյուլյանը կոչ են անում ոչ ուշ, քան 2027 թվականի կեսերը Եպիսկոպոսաց ժողով գումարել Էջմիածնում։ Այս մասին ասված է եպիսկոպոսների համատեղ հայտարարության մեջ, որում նրանք անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի պատրաստած՝ Հայ առաքելական եկեղեցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցին։
Սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ «Հայ առաքելական եկեղեցում Եկեղեցու փաստացի ղեկավարի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության հետևանքով առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների մասին» վերնագրով զեկույցը 2026 թվականի սեպտեմբերի 24-ին ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։
 
««Զեկույցում բարձրացված են բազմաթիվ հարցեր, հնչեցված են մի շարք մեղադրանքներ, որոնց գոնե մի մասը հնարավոր չէ անտեսել։ Բայց նույնքան կարևոր է որդեգրել մեկ այլ սկզբունք ևս՝ մեղադրանքը դեռևս ապացուցված փաստ չէ»,- ասված է հայտարարությունում։
Երեք եպիսկոպոսները ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլ են առաջարկել։
«Ըստ այդմ՝ շատ կարևոր է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել եկեղեցու կանոնական մարմինների բնականոն գործունեության վերականգնումը։ Որպես առաջին գործնական քայլ մեր առաջարկն է՝ մոտ ապագայում` ամենաուշը մինչև 2027 թվականի կեսը, Մայր աթոռում գումարել Եպիսկոպոսաց ժողով։ Մեր արդար սպասումն է, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն սփյուռքյան թեմերում պաշտոնավարող եպիսկոպոսների անխափան մուտքը Հայաստան և Հայաստանից վերադարձն իրենց պաշտոնավարման երկրներ»,– նշված է հայտարարությունում։
Եպիսկոպոսների գնահատմամբ՝ զեկույցում տեղ գտած բազմաթիվ պնդումներ հիմնված են հրապարակային հայտարարությունների, մամուլի հրապարակումների, տարբեր անձանց վկայությունների և ասեկոսեների վրա։ Դրանք, ըստ հոգևորականների, կարող են քննարկումների հիմք դառնալ, սակայն ծանր կամ քրեական բնույթի մեղադրանքների դեպքում չեն կարող փոխարինել պատշաճ իրավական քննությանը և դատարանի որոշմանը։
«Ո՛չ քաղաքական իշխանությունը, ո՛չ եկեղեցու ղեկավարությունը, ո՛չ հասարակական կարծիքը և ո՛չ էլ լրատվամիջոցները չպետք է իրենց վրա վերցնեն դատարանի դերը։ Սպասելի է, որ իրավասու դատարանները անաչառորեն քննեն յուրաքանչյուր նմանատիպ մեղադրանք՝ պահպանելով յուրաքանչյուր մեղադրվող անձի կամ հոգևորականի անմեղության կանխավարկածը»,– նշված է եպիսկոպոսների հայտարարությունում։

Միաժամանակ երեք եպիսկոպոսները զգուշացրել են, որ պետական իշխանությունը չպետք է հատի եկեղեցու ինքնավարության սահմանը։
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին պետության վարչական ենթակառույցը չէ։ Եկեղեցու ներքին կանոնական կյանքը, հոգևոր իշխանության կառուցվածքը և կանոնական մարմինների գործունեությունը պետք է մնան Եկեղեցու ինքնավարության և նրա սեփական կանոնական իրավասության շրջանակներում»,- նշել են նրանք։
Հայտարարության հեղինակները հակասություն են տեսնում նաև կառավարության աշխատակազմի ՊՈԱԿ-ի պատրաստած զեկույցում։ Նրանց խոսքով՝ մի կողմից զեկույցում հայտարարվում է, որ բարենորոգումը պետք է իրականացնի հենց եկեղեցին՝ հոգևորականների և հավատացյալների միջոցով, իսկ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու վարդապետական և կանոնական ինքնուրույնությանը, մյուս կողմից առաջարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացում կամ հանգստի կոչում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն և նոր կաթողիկոսի ընտրության նախապատրաստում։ Եպիսկոպոսները չեն վիճարկում պետության իրավասությունը՝ քննելու հնարավոր իրավախախտումները։

Նախորդ հոդվածը
10 հազար դրամ տուգանք երկրորդ գծում կանգնելու համար
Հաջորդ հոդվածը
Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը