Մեկնարկել են Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների ամրակայման և մաքրման աշխատանքները ՊԵԿ-ը բացահայտել է 870 մլն դրամի հարկային խարդախություն 91 տարեկանում մահացել է Քրիս Ջենների մայրը՝ Մերի Ջո «Էմ Ջեյ» Շենոնը Աղիքային վարակ՝ Բյուրեղավանում Զոհեր Իրանում ՝ ամերիկյան հարվածներից Հրդեհ է բռնկվել Իմամ Ռեզայի դամբարանի տարածքում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Դատախազությունը խոշոր խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտում». գործն ուղարկվել է քննչական մարմին «Ուժեղ Հայաստանը» Լոռիում է. Նարեկ Կարապետյանն այցելել է Ագարակ համայնք
Մեկնարկել են Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների ամրակայման և մաքրման աշխատանքները

Մեկնարկել են Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների ամրակայման և մաքրման աշխատանքները

  • 46

Վայոց ձորի պատմամշակութային գոհարներից մեկը՝ Շատիվանք վանական համալիրը, վերածննդի նոր փուլ է թևակոխել։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և հատկացումներով այս տարի ընթացքի մեջ են համալիրի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների ամրակայման և մաքրման բարդ ու պատասխանատու աշխատանքները:

Այս կարևոր գործընթացի հիմքերը դրվել էին դեռևս 2024 թվականին, երբ իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվեց վանական համալիրի վթարային վիճակը։ Հատկապես անմխիթար ու մտահոգիչ էր Սբ Սիոն եկեղեցու եզակի որմնանկարների պահպանվածությունը, ինչն անհետաձգելի քայլեր էր պահանջում։ Արդեն 2025 թվականին պետության հատկացրած միջոցներով հայտարարվեց հուշարձանի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման մրցույթ։


Մրցույթում հաղթող ճանաչվեց «Ռեստարտ-1» ընկերությունը, որի որմնանկարի վերականգնող մասնագետ Ավետիս Ստեփանյանի կազմած գիտանախագծային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվեցին ու հաջողությամբ համաձայնեցվեցին նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի հետ:

Այս ամենի արդյունքում 2026 թվականին մեկնարկեցին բուն վերականգնողական աշխատանքները, որոնք արդեն իսկ տվել են առաջին տպավորիչ ու հուսադրող արդյունքները։ Եկեղեցու պատերը պատած հաստ մրի և տարիների ընթացքում կուտակված հալեցրած մոմերի շերտերի խնամքով մաքրումից հետո, մասնագետների առջև բացվել են քրիստոնեական միջնադարյան որմնանկարչության վառ գույներով հարուստ տեսարաններ ու նրբագեղ զարդանախշեր, որոնք երկար ժամանակ թաքնված էին աչքից:

Հարկ է նշել, որ պետական հոգածությամբ և հատկացված միջոցներով Շատիվանք վանական համալիրի պեղման, ամրակայման, նորոգման ու վերականգնման համալիր աշխատանքներն իրականացվում են արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Այս մեծածավալ մշակութային ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և կյանքի է կոչվելու նաև առաջիկա տարիներին՝ հայկական միջնադարյան ճարտարապետության և արվեստի այս բացառիկ նմուշը գալիք սերունդներին անաղարտ փոխանցելու համար:

Նախորդ հոդվածը
ՊԵԿ-ը բացահայտել է 870 մլն դրամի հարկային խարդախություն