Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
ՊԵԿ-ը բացահայտել է 870 մլն դրամի հարկային խարդախություն

ՊԵԿ-ը բացահայտել է 870 մլն դրամի հարկային խարդախություն

  • 108

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը վառելիքի ոլորտում հարկային իրավախախտումների կանխմանն ուղղված համալիր միջոցառումների արդյունքում բացահայտել է ապօրինի գործունեության սխեմա:

Պարզվել է, որ քաղաքացի Ռ. Կ.-ն դրածո անձանց միջոցով հիմնադրել է ինը ընկերություն, որոնց անվամբ Իրանից Հայաստան է ներմուծվել զգալի ծավալի ավիավառելիք (ավիոկերոսին)։ Ներկրված վառելիքն այնուհետև իրացվել է տեղական շուկայում՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման։ Հարկերից խուսափելու նպատակով՝ նշված կազմակերպություններից երեքը հարկային մարմիններին ընդհանրապես չեն ներկայացրել իրացման հաշվետվություններ, իսկ մյուս վեցի ներկայացրած տվյալները եղել են խեղաթյուրված: Այս գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 միլիոն դրամի վնաս:

Դեպքերի առթիվ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Նախաքննությունը շարունակվում է՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու համար: ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին հայտարարագրել իրական շրջանառությունները և գործել օրենքի սահմաններում։

Նախորդ հոդվածը
Աղիքային վարակ՝ Բյուրեղավանում
Հաջորդ հոդվածը
Մեկնարկել են Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների ամրակայման և մաքրման աշխատանքները