Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Բաքուն կեղծում է,Երևանը՝լռում

Բաքուն կեղծում է,Երևանը՝լռում

  • 82

Օկուպացված Արցախ այցի ընթացքում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը արտասահմանցի դեսպաններին ասել է, թե Գանձասարը Կովկասի հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության մաս է։

Հասան-Ջալալ Դոլային անվանել է վանքի հիմնադիր ու «աղվանական քանոն», իսկ վանքն ինքնին՝ Կովկասյան Աղվանքի դարավոր քրիստոնեական ավանդույթի վկայություն։ Նա նաև նշել է, որ դիվանագիտական կորպուսի հետ այցելել է Գանձասար ու Դադիվանք՝ հենց այդ ժառանգությունը ցույց տալու համար։ Հաջիևը ցույց է տվել Հասան-Ջալալի սերունդ Հասան-Ջալալ Ալլահվերդիբեկովի տապանաքարն ու ասել, թե դա ապացուցում է տոհմի պատմական հաջորդականությունն ու «նախնիների հիշողությունը»։ Ապա հայկական կողմին մեղադրել է, թե վերահսկողության տարիներին, վերականգնման պատրվակով, փոխվել է վանքի սկզբնական տեսքն ու ճարտարապետական իսկությունը, ու հավելել, թե Ադրբեջանը պաշտպանելու և վերականգնելու է իր տակ գտնվող բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները։

Իրականում սրան պետք էր շատ կոշտ արձագանքել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ սկսած Հայաստանում դիվանագետներին հավաքելուց մինչև աշխարհով մեկ բարձրաձայնելուց, որ Գանձասարը հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է, իսկ Հասան-Ջալալյանները եղել են հայ իշխանական տոհմ։ Աղվանից կաթողիկոսությունն էլ դարեր շարունակ եղել է Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը, որտեղ ամեն ինչ՝ արձանագրություններից մինչև ծեսերը, եղել է բացառապես հայերեն։ Պետք էր անմիջապես փաստաթղթերով դիմել UNESCO-ին ու միջազգային կառույցներին՝ ահազանգելով, որ տեղի է ունենում հայկական ինքնության բացահայտ յուրացում ու պատմական կեղծարարություն, ինչը հետո, բնականաբար, նախորդելու է հուշարձանները ֆիզիկապես ձևափոխելուն։

Նախորդ հոդվածը
Ո՞վ է Գյումրիում սպանված երիտասարդը
Հաջորդ հոդվածը
224 զոհ. Ջերմուկի դիրքերի վրա հարձակումից 3,թե 4 տարի անց,վերքը չի սպիանում,ադրբեջանցիները Հայաստանի տարածքից չեն հեռանում