«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ
Բայրամով. Ադրբեջանը և  Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքներ

Բայրամով. Ադրբեջանը և Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքներ

  • 92

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են պետական սահմանի սահմանազատման ուղղությունը:

Նրա փոխանցմամբ՝ երկու երկրների հանձնաժողովները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, իսկ գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր արդեն հաստատվել են երկու պետություններում էլ:

«Ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ: Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ պարոն Շահին Մուստաֆաևը: Պարբերաբար անցկացվում են հանձնաժողովների հանդիպումներ և քննարկումներ: Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես գլխավորում է փոխվարչապետը»,- նշել է Ջեյհուն Բայրամովը:



«Առկա է պայմանավորվածություն այն մասին, թե որ ուղղությունից պետք է սկսվի և հետագայում առաջ ընթանա մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը: Կա համաձայնություն և փոխըմբռնում առ այն, որ աշխատանքները կսկսվեն սահմանի առավել բարդ՝ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և առաջ կգնան հյուսիսից հարավ»,- հայտարարել է նախարարը:

«Ինչ վերաբերում է առավել կոնկրետ մանրամասներին, ապա, բնականաբար, բոլոր հարցերը կքննարկվեն ըստ անհրաժեշտության և համապատասխան ժամանակին, և ակնկալվում է, որ դրանք նույնպես կլուծվեն: Այս կամ այն բնակավայրերի հետ կապված հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում»,- հավելել է նա:

Նախորդ հոդվածը
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացվեց ևս երեք ամսով, նրա կուսակից Արեգնազ Մանուկյանինը՝ մեկ ամսով. փաստաբան
Հաջորդ հոդվածը
Մտահոգիչ պատկեր կրթական համակարգում.Հայ աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում