Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Այսօր Արցախի Հանրապետության օրն է՝ առանց Արցախի

Այսօր Արցախի Հանրապետության օրն է՝ առանց Արցախի

  • 96

Երրորդ տարին է բազմահազար հայեր՝ Հայաստանում ու սփյուռքում Արցախի Հանրապետության ստեղծման օրը նշում են Արցախից հեռու

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության։  Հանրաքվեից հետո, խորհրդարանական ընտրություններով ձևավորվեց ԼՂՀ խորհրդարանը, որը կազմեց առաջին կառավարությունը:

9-ամսյա շրջափակումից հետո 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այսօր 19 հայ է պահվում: նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները:

Արցախի իշխանությունները 2023-ի սեպտեմբերի 20-ին ընդունեցին կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը և ժամը 15։00-ի սահմաններում կրակը դադարեցվեց։

Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 25-ի առավոտյան հայտնեց, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող բոլոր քաղաքացիներին տրվելու է հնարավորություն և ժամը 14:00-ից Ստեփանակերտի 5 բենզալցակայանում նրանց կտրամադրվի անվճար վառելիք։

2023 թվականի սեպտեմբերի 25-ի 19։00-ի հատվածում սոցցանցերում եղան հաղորդումներ, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Արցախից մեկնել Հայաստան:

Սեպտեմբերի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ ԱՀ նախագահի հրամանագրով 2024 թ. հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Արցախի հայաթափման հետեւանքով Հայաստան տեղափոխվեց 115 000 մարդ

Նախորդ հոդվածը
Yerevan Business School-ը մեկնարկում է CFA Level I-ի պատրաստման միջազգային ծրագիր
Հաջորդ հոդվածը
Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում