Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Հայաստանը՝ Հնդկաստանի զենքի խոշորագույն գնորդ

Հայաստանը՝ Հնդկաստանի զենքի խոշորագույն գնորդ

  • 71

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհի այցը Հայաստան վկայում է գործընկերության խորացման մասին՝ զենքի գնումներից անցում կատարելով դեպի ավելի սերտ գործառնական, շտաբային համագործակցություն և կադրերի վերապատրաստում։

2020 թվականից ի վեր Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է մոտ 2 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր՝ դառնալով հնդկական զենքի խոշորագույն գնորդը։ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհի վերջերս կատարած այցը Հայաստան վկայում է գործընկերության խորացման մասին՝ զենքի գնումներից անցում կատարելով դեպի ավելի սերտ գործառնական, շտաբային համագործակցություն և կադրերի վերապատրաստում։

Ինչպես նշում է NDTV-ն, այս կապերը միայն պաշտպանական գնումներով չեն սահմանափակվում։ Հայաստանը, ունենալով մասնագիտական մեծ ներուժ, կարող է վերածվել համատեղ արտադրական բազայի և պաշտպանական արտահանման hab-ի՝ դեպի Արևելյան Եվրոպա և հարակից տարածաշրջաններ։

Միևնույն ժամանակ, Հայաստանը ձեռք է բերում ռազմավարական կարևորություն որպես տրանսպորտային ու տնտեսական հանգույց։ Հնդկաստանի համար Սև ծով և Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհն անցնում է Իրանի Չաբահար նավահանգստից մինչև Հայաստան՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով։

Տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ԱՄՆ-ի ներգրավվածությունը և ավանդական ծովային ուղիների խոցելիությունը Հնդկաստանի համար ավելի առաջնային են դարձնում Հայաստանում ներդրումներ կատարելը։ Բացի ռազմական ու տրանսպորտային ոլորտներից, երկու երկրներն ունեն համագործակցության լայն հնարավորություններ առևտրի, արտադրության և աշխատանգային միգրացիայի ոլորտներում (ներկայումս Հայաստանում աշխատում է մոտ 50,000 հնդիկ)։

Նախորդ հոդվածը
Ո՞ւմ շնորհիվ է զարգանում Հայաստանը
Հաջորդ հոդվածը
Որտե՞ղ են մեր երեխաները․ Անհայտ կորածների հարազատները ասոցիացիա են ստեղծել