Ժողով Մայր Աթոռում՝ Կաթողիկոսի նախագահությամբ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը Սուտ է, նման բան չկա. ԱԱԾ Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի
Լաչինում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները

Լաչինում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները

  • 80

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին Լաչին քաղաքում կայացել է աշխատանքային հանդիպում երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուների միջև։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարության, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, ինչպես նաև Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները։
Հանդիպման առանցքում եղել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման, ներմուծման ու արտահանման հեռանկարները։ Կողմերը դիտարկել են նաև պետական սահմանին երկու երկրների էներգետիկ ենթակառուցվածքների միացման և փոխկապակցման հնարավոր տարբերակները։

Նախորդ հոդվածը
Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից
Հաջորդ հոդվածը
Հաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը