Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Ո՞ւմ շնորհիվ է զարգանում Հայաստանը

Ո՞ւմ շնորհիվ է զարգանում Հայաստանը

  • 64

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ԵՄ անդամակցության հարցի շուրջ հանրաքվեի հնրավորությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ այն է՝ ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կարող է քննարկվել միայն դիմում ներկայացնելուց և «ճանապարհային քարտեզի» պատրաստումից հետո, վկայում են նրա «ոչ այնքան բարձր վստահության» մասին սեփական ժողովրդի նկատմամբ։  

«Անհրաժեշտ է ցույց տալ ազնիվ ընտրություն. ինչի՞ միջև եք ընտրում, ինչպե՞ս եք ապրում հիմա, երբ առևտրաշրջանառությունը վերջին երեք տարիների ընթացքում գերազանցել է վեց միլիարդը, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 12 միլիարդը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ», - նշել է Սերգեյ Լավրովը։

Վարչապետ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել է, որ  Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:

«Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո», - ընդգծել է Փաշինյանը

Նախորդ հոդվածը
469 զոհ, ավելի քան 1000 անհետ կորած․ Նեպալը հրաժարվում է օգնությունից
Հաջորդ հոդվածը
Հայաստանը՝ Հնդկաստանի զենքի խոշորագույն գնորդ