Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
469 զոհ, ավելի քան 1000 անհետ կորած․ Նեպալը հրաժարվում է  օգնությունից

469 զոհ, ավելի քան 1000 անհետ կորած․ Նեպալը հրաժարվում է օգնությունից

  • 87

Նեպալի իշխանությունները հայտարարել են, որ սեփական ուժային կառույցներն ի վիճակի են ինքնուրույն իրականացնել նման գործողությունները

Նեպալը հրաժարվել է մի շարք երկրների՝ որոնողափրկարարական խմբեր ուղարկելու առաջարկից։ Երկրում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 469 մարդ։ Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ սեփական ուժային կառույցներն ի վիճակի են ինքնուրույն իրականացնել նման գործողությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Kathmandu Post (KP) թերթին։

Հանրապետության ԱԳՆ հայտարարության համաձայն՝ միջազգային առաջարկները լիովին բնական են, սակայն նեպալյան ուժային կառույցներն արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ աշխատանքները, և այժմ արտաքին օգնության կարիք չկա։ Կառավարությունը նման որոշում է կայացրել Նեպալի բանակի և ոստիկանության հանձնարարականով։

Նեպալցի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ որոշման հիմքում ընկած է 2015 թվականի ավերիչ երկրաշարժի փորձը, երբ օտարերկրյա փրկարարների մեծ ներհոսքը և երկրների միջև մրցակցությունը համակարգման ու կառավարման զգալի խնդիրներ էին առաջացրել։

Միևնույն ժամանակ, Նեպալի արտաքին քաղաքական գերատեսչությունը ձևավորել է արտակարգ արձագանքման խումբ՝ ջրհեղեղի հետևանքով տուժած կամ անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների որոնումն ու փրկությունը համակարգելու համար։ Խումբը տեղեկություններ է հավաքում աղետի գոտում հայտնված օտարերկրացիների մասին, փոխգործակցում է պրոֆիլային գերատեսչությունների հետ և ապահովում ստուգված տվյալների փոխանցումը նրանց ընտանիքներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին։

Հիշեցնենք, որ ջրհեղեղի հզոր ալիքը Նեպալի հյուսիսային շրջաններին հարվածել է չորեքշաբթի առավոտյան։ Նախնական տվյալներով՝ հեղեղատարը ձևավորվել է Նեպալի և Չինաստանի սահմանին՝ «Ռասուվագադհի» անցակետից մոտ 20 կմ հյուսիս-արևելք՝ ձնահյուսքի փլուզման հետևանքով։

Ներկայումս որոնողափրկարարական գործողությանը մասնակցում է անվտանգության համակարգի 13,295 աշխատակից՝ Նեպալի բանակից, զինված ոստիկանությունից և ոստիկանական ուժերից։ Անհետ կորած է համարվում ավելի քան 1,000 մարդ, իսկ ավելի քան 3,200-ը փրկվել են։

Նախորդ հոդվածը
Փաշինյանի առաջարկը զարմանալի է և հուզիչ
Հաջորդ հոդվածը
Ո՞ւմ շնորհիվ է զարգանում Հայաստանը