Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Փաշինյանի առաջարկը զարմանալի է և հուզիչ

Փաշինյանի առաջարկը զարմանալի է և հուզիչ

  • 96

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «հուզիչ»։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

 

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև կանոնավոր շփումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում կարող են քննարկվել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ «Հայկական երկաթուղիները» 2008 թվականին հավատարմագրային կառավարման է հանձնվել «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը, իսկ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2038 թվականին։ Վերջին ամիսներին, սակայն, վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և երկիրը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել իր նպատակահարմարությամբ:

Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է, որ կոնցեսիոն պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանը պարտավոր կլինի վերադարձնել ռուսական ընկերության կողմից 2008 թվականից ի վեր կատարված բոլոր ներդրումները:

Նախորդ հոդվածը
Որ ասում ենք՝ խաղաղությունը կա, թե չկա՝ սրա մասին է. Ներքին Հանդում խաղահրապարակի կկառուցվի
Հաջորդ հոդվածը
469 զոհ, ավելի քան 1000 անհետ կորած․ Նեպալը հրաժարվում է օգնությունից