Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է

Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է

  • 46

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների կատարման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գանձաքարի անտառպետության տարածքում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Այդ մասին հայտնում են ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունից: Վերջինիս վարորդը՝ Գանձաքարի բնակիչ Հ․ Մ․-ն, նկատելով էկոպարեկներին, փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել է: Մեքենայի վարորդը, առանց մարմնական վնասվածքներ ստանալու, դուրս է եկել մեքենայից և փախուստի դիմել, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է դեպքի վայր և էկոպարեկների բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ մեքենայում առկա փայտանյութը տեղափոխում էր առանց համապատասխան փաստաթղթերի առկայության։ Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով բեռնված փայտանյութի մեծ մասը թափվել է անտառի խորքում գտնվող անանցանելի հատված, որտեղից հնարավոր չի եղել դուրս բերել թափված փայտանյութը, իսկ ճանապարհի եզրին ընկած փայտանյութի մյուս մասը վարորդը սեփական միջոցներով տեղափոխել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս։ Դեպքի առնչությամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իրականացվում է վարչական վարույթ:

Նախորդ հոդվածը
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Հաջորդ հոդվածը
Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան