Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Որ ասում ենք՝ խաղաղությունը կա, թե չկա՝ սրա մասին է. Ներքին Հանդում խաղահրապարակի կկառուցվի

Որ ասում ենք՝ խաղաղությունը կա, թե չկա՝ սրա մասին է. Ներքին Հանդում խաղահրապարակի կկառուցվի

  • 128

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքներ կլինեն։ Այդ մասին Կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ խորհրդանշական է, որ մենք արդեն Ներքին Հանդում խաղահրապարակ կառուցելուն ենք հասել։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ շրջանում Ներքին Հանդում տանիքները նորոգեցինք։ Նշանակում է՝ երեխաներ են ապրում Ներքին Հանդում»,- նշել է Փաշինյանը։
Ծրագրի ընթացքը պարզաբանել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը․
«Սա այցի ժամանակ տված խոստում է, և երեխաներին խոստացել էինք։ Մի քիչ աշխատանքները ձգձգվեցին։ Համայնքը հարմար տեղ, հողատարածք չէր կարողանում առաջարկել։ Երբ առաջարկեց, հիմա պայմանագիրը կնքված է։ Հանրապետության նախագահի հետ այցի ժամանակ էր՝ անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին էր»։
Անդրադառնալով բնակիչների պահանջին և սահմանային իրավիճակին՝ վարչապետը հավելել է․
«Շատ կարևոր է, որ Ներքին Հանդի ժողովուրդն ասել է՝ խնդրում ենք մեզ համար խաղահրապարակ կառուցել։ Այսինքն՝ որ ասում ենք՝ խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է։ Դա նշանակում է, որ Ներքին Հանդի ծնողները պատրաստ են երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, չունեն, չէ՞, մտավախություն։
Պարզ է, որ սահմանազատում արված չէ այնտեղ, պարզ է, որ հարցեր կան։ Դա նշանակում է, որ մարդիկ արդեն արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը և փիլիսոփայությունը տեղափոխվել է այլ դաշտ։ Այդ դաշտը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում վավերացված է, պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Եվ սա շատ խորհրդանշական է»։

Նախորդ հոդվածը
Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպայի հետ կապերի առաջմղման գործում
Հաջորդ հոդվածը
Փաշինյանի առաջարկը զարմանալի է և հուզիչ