Պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան
Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: «Երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը: