Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Եթե Սամվել Կարապետյանը լիներ վարչապետ, արցախահայության խնդիրներն արդեն լուծված կլինեին.Վարդևանյան

Եթե Սամվել Կարապետյանը լիներ վարչապետ, արցախահայության խնդիրներն արդեն լուծված կլինեին.Վարդևանյան

  • 77

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության փոխնախագահ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ խմբակցությունը պատրաստ էր մասնակցել կառավարության անդամների և արցախցիների հանդիպմանը, սակայն ընտրված փակ ձևաչափի պայմաններում մասնակցությունն իրատեսական չի համարում։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ը մշտապես եղել է բռնի տեղահանված արցախցիների կողքին և պատրաստ է մասնակցել նրանց խնդիրների քննարկմանը, սակայն անհրաժեշտ է ապահովել համապատասխան ձևաչափ։

Վարդևանյանը նշել է, որ արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համար գլխավոր պատասխանատվությունը կրում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Եթե իրենց թվում է՝ այն մի քանի էպիզոդիկ, այլ ոչ թե համակարգային խնդիրների լուծումներով կարող են այդ ամենը վերագրել իրենց, ապա այդպես չի լինում։ Նրանք են պատասխանատուն, և թող ինչ-որ իմաստով առերեսվեն նաև պատասխանատվության հետ»,- ասել է նա։

Անդրադառնալով հանդիպման ձևաչափին՝ պատգամավորը նշել է, որ իրենք փորձում են զերծ մնալ շոուներից՝ հավելելով, որ այլ քաղաքական ուժեր ավելի շատ են նման գործելաոճ որդեգրում։

Վարդևանյանն անդրադարձել է նաև արցախահայության բնակարանային ապահովման նպատակով ներգրավվող վարկային միջոցներին՝ հարց բարձրացնելով, թե ինչու այդ խնդիրները չեն լուծվում պետական բյուջեի միջոցներով։

Նրա խոսքով՝ պետական միջոցների արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր կլիներ լուծել արցախցիների բնակարանային խնդիրների մի մասը։ Նա, մասնավորապես, մատնանշել է պետական միջոցների կառավարման և ծախսերի արդյունավետության հետ կապված խնդիրները։

Վարդևանյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կողմ է արցախահայության խնդիրների լուծմանը, ինչի պատճառով էլ վարկային պարտավորության հարցով քվեարկության ժամանակ ձեռնպահ է եղել՝ դեմ քվեարկելու փոխարեն։

Նա նաև նշել է, որ եթե Սամվել Կարապետյանը լիներ Հայաստանի վարչապետը, արցախահայության սոցիալ-տնտեսական հիմնարար խնդիրներն արդեն լուծված կլինեին։

Նախորդ հոդվածը
Պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան
Հաջորդ հոդվածը
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը