Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Լարվածության նոր ալիք Մերձավոր Արևելքում.

Լարվածության նոր ալիք Մերձավոր Արևելքում.

  • 95

ԱՄՆ-ն և Իրանը անցել են բացահայտ ռազմական բախումների։

Արդեն երրորդ անընդմեջ գիշերն է, ինչ ամերիկյան զինուժը հզոր հարվածներ է հասցնում Իրանի տարածքին. այս անգամ գործողությունը տևել է շուրջ 5 ժամ։ Սա հաջորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսին ուղղված պաշտոնական ծանուցմանը, որով ազդարարվեց Իրանում մարտական գործողությունների և Հորմուզի նեղուցի շրջափակման վերսկսման մասին։
Գիշերվա ընթացքում ուժգին պայթյուններ են որոտացել Ղեշմ կղզում, Բենդեր Աբասում, Չաբահարում, Բուշերում, ինչպես նաև հարձակման է ենթարկվել Կանակ քաղաքը։
Իրանական կողմը չի ուշացրել պատասխանը. Press TV-ի հաղորդմամբ՝ Իրանի բանակը կամիկաձե անօդաչուներով թիրախավորել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։ Հարվածների տակ են հայտնվել Քուվեյթում տեղակայված ամերիկյան կապի համակարգերը, Patriot ՀՕՊ համակարգն ու զինապահեստները, ինչպես նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազան։
Այս ամենից հետո նախագահ Թրամփն արդեն շտապել է հայտարարել, որ ամերիկյան ուժերը ջախջախել են իրանական բանակը՝ զրկելով նրանց Հորմուզի նեղուցում որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից։

Նախորդ հոդվածը
Օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 38 աստիճանի.
Հաջորդ հոդվածը
Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին