Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

  • 81

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավորությամբ մեկնարկեց Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը։

Բացման արարողությունը սկսվեց Chora Gavit: A Score for Moving Bodies տարածական երաժշտական պերֆորմանսով, որից հետո հանդիսատեսին ներկայացվեց բացման ֆիլմը՝ «Միասնական Սահմաններ» հավաքածուի համատեղ արտադրության «Արարատի ձեռքերը» դրաման։

Միջոցառման ընթացքում փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հատուկ մրցանակ՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր վաստակի նշանը հանձնեց միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր Ջակոմո Աբրուցեզեին:

Այս տարի փառատոնին ներկայացվել էր աշխարհի 90 երկրից ստացված շուրջ 600 հայտ, որոնցից ընտրվել և կինոսերներին կներկայացվի 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Ցուցադրությունները տեղի կունենան «Կինոյի տանը», «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում և կշարունակվեն մինչև հուլիսի 19-ը։

Նախորդ հոդվածը
Աշխարհի նոր ռեկորդը՝ հարևան Իրանում
Հաջորդ հոդվածը
Օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 38 աստիճանի.