Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպայի հետ կապերի առաջմղման գործում Հաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը Լաչինում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից Պեսկովը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ քննարկել բուսասանիտարական վերահսկողության հարցերը ՀՀ Կառավարությունը հրապարակել է 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը
Երևանն ու Դելին քննարկում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը

Երևանն ու Դելին քննարկում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը

  • 148

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Անիլ Չաուհանի հետ

Հայաստանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հնդկաստանում իր պաշտոնակից Անիլ Չաուհանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր:

Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի:

ՊՆ-ից հաղորդում են, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է նաև Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի, ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհի հետ։

Նրանց հետ ևս քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Ըստ հնդկական աղբյուրների՝ Հայաստանը Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի կողքին Հնդկաստանի արտադրած զինատեսակների ամենախոշոր ներկրողներից է: Տեղի լրատվամիջոցները գրել էին Pinaka համազարկային հրթիռների Հայաստան առաքման մասին, այդ առթիվ անցկացված պաշտոնական միջոցառմանը նաև Հնդկաստանի պաշտպանության նախարարն է մասնակցել: 2024-ի ավարտին էլ աղբյուրները գրում էին, որ Հայաստանն արդեն ստացել է Pinaka համակարգերի առաջին խմբաքանակը

Նախորդ հոդվածը
1 դրամ ՔՊ-ին․ Դրամահավաքը սկսված է
Հաջորդ հոդվածը
Խաղաղություն՝ մշակութային սպանդին զուգահեռ