Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին
Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չտվեցին մասնակցել Վրաստանի կաթողիկոսի վերջին հրաժեշտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չտվեցին մասնակցել Վրաստանի կաթողիկոսի վերջին հրաժեշտին

  • 307

Գարեգին Բ-ի փոխարեն հրաժեշտի արարողությանը մասնակցում են Վրաստանի և Ռումինայի հայոց թեմերի առաջնորդները

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի վերջին հրաժեշտ արարողությանը Մայր Աթոռից մասնակցում են Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին, չնայած Վրաց պատրիարքությունից ստացված հրավերին, արգելվեց մեկնել Վրաստան և մասնակցել արարողությանը, քանի որ քննիչը մերժեց պաշտպանների միջնորդությունն ու Վեհափառ Հայրապետի՝ հանրապետությունը լքելու արգելքը չվերացրեց։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը Հայաստանից մասնակցել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նախորդ հոդվածը
Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար
Հաջորդ հոդվածը
Ինչո՞ւ եք Արցախ ասում․ Ղարաբաղն Ադրբեջանինն է