«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար

Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար

  • 220

Հակառակ դեպքում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները կոչնչացվեն

Եթե Իրանն այս պահից սկսած 48 ժամվա ընթացքում ամբողջովին չբացի Հորմուզի նեղուցն առանց սպառնալիքի, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսելով ամենամեծից»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Վերջնաժամկետի սպառնալիքը հնչել է մարտի 21-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 19:44-ին և տեղադրվել է նախագահի Truth Social հարթակում։

ԱՄՆ նախագահը չի նշել, թե որ էլեկտրակայաններն են լինելու Միացյալ Նահանգների թիրախում։

Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը սահմանափակումներ է սահմանել միայն Իրանի դեմ հարձակումներին մասնակցող երկրների նավերի համար և կօգնի այն երկրներին, որոնք կխուսափեն հակամարտությունից։

Ըստ Fars լրատվական գործակալության, ի պատասխան Թրամփի սպառնալիքի՝ Իրանի բանակը հայտարարել է, որ թիրախավորելու է էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք «պատկանում են ԱՄՆ-ին և տարածաշրջանի ռեժիմին»:

Թրամփի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Իսրայելի հարավում երկու իրանական հրթիռների հարվածի հետևանքով վիրավորվեց ավելի քան 100 մարդ։ Սա պատերազմը սկսվելուց ի վեր ամենաավերիչ հարձակումն էր: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է հակահարված տալ «բոլոր ճակատներում»։

Նախորդ հոդվածը
ՄԻՊ-ը Փաշինյանին հորդորում է զգայունություն ցուցաբերել
Հաջորդ հոդվածը
Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չտվեցին մասնակցել Վրաստանի կաթողիկոսի վերջին հրաժեշտին