«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Նոր շունչ՝ հին գտածոներին

Նոր շունչ՝ հին գտածոներին

  • 248

Բերդից հայտնաբերված բացառիկ գտածոները ամրակայվում են

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում մեկնարկել են հնագիտական առարկաների վերականգնման, ամրակայման աշխատանքները։



Վերականգնող մասնագետների ձեռքին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքից հայտնաբերված խեցեղեն բեկորներն են։ Տասնյակ ու հարյուրավոր անշունչ առարկաները շուտով նոր շունչ կստանան հմուտ մասնագետների ձեռքով։ Ըստ նախնական ուսումնասիրությունների, Բերդից պատահաբար հայտնաբերված կահ-կարասին թվագրվում է  մ.թ.ա. 20-19-րդ դարերով։ 



Վերականգնող մասնագետները  խնամքով մաքրել են դարերի փոշին և արդեն ակնառու են գունազարդ անոթների  մակերեսի վրա սև ներկով արված նախշերը, որոնք կենդանական և բուսական աշխարհի խորհուրդն ունեն։ Մասնագետները փաստում են, որ նման անոթներ կան Արարատյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում և հետաքրքրականն այնն է, որ մինչև այսօր Բերդի տարածքից չէր հայտնաբերվել վաղ բրոնզի դարով թվագրվող հնագիտական առարկաներ։



Մեկ անոթ արդեն վերականգնված է, մյուսները սպասում են իրենց հերթին։Բերդից շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված հնագիտական առարկաները շուտով իրենց տեղը կգտնեն «Բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարանում։

Նախորդ հոդվածը
Տեսարան անցյալի տներից
Հաջորդ հոդվածը
Սուրբ Սարգիսը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում