Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացվեց ևս երեք ամսով, նրա կուսակից Արեգնազ Մանուկյանինը՝ մեկ ամսով. փաստաբան Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Վերոնիկա Զոնաբենդ Երևանում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ու ներդրումների հնարավորությունները Նոր ճանապարհների կառուցման մեկնարկ Երևանում Աղիքային վարակի նոր դեպքեր՝ Բյուրեղավանում Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Պատգամավորից՝ Մամուլի խոսնակ
Գեղանկարներ՝ հին ձեռագրերի կողքին

Գեղանկարներ՝ հին ձեռագրերի կողքին

  • 219

Բացվել է Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը խորագրով ցուցահանդեսը

Մատենադարանի հին ձեռագրերի կողքին բացվել է նաև բարձրարժեք գեղանկարների ցուցահանդես։ Cultural.am-ը հայտնում է, որ ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Մատենադարանը ոչ միայն որպես ձեռագրերի պահպանման կենտրոն, այլ նաև որպես գեղանկարչական մտածողության կրող, որտեղ ձևավորվել է յուրահատուկ մշակութային միջավայր։ Այն ընդգծում է, որ հայկական գեղանկարչությունն ինքնին գեղարվեստական ամբողջություն է, որտեղ խոսքն ու պատկերը միաձուլված են։ Ցուցադրության իրականացմանն աջակցել են Հայաստանի ազգային պատկերասրահն ու Հայաստանի նկարիչների միությունը:

Մաշտոցյան Մատենադարանի ցուցասրահը զարդարում են Հրաչյա Ռուխկյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Անդրե Սևրուգյանի, Սեդա Կարագյոզյանի, Ժասմեն Սարաբյանի, Մհեր Աբեղյանի և այլ հեղինակների ինքնատիպ գեղանկարչական աշխատանքներ։ Ցուցանմուշների շարքում տեղ են գտել նաև բացառիկ ձեռագրեր և լուսանկարներ։

Նվիրատվությունների և անհատական ֆոնդերում պահվող գործերի միջոցով Մատենադարան են հասել մի շարք գեղանկարներ։ Կարևորելով պատկերային հիշողության ավանդույթները՝ Մատենադարանը ընդգծում է, որ այստեղ գեղանկարչությունը ոչ թե պարզապես զարդ է, այլ իմացաբանական գործիք։ Այստեղ պահպանվում են ձեռագրեր, որոնք վկայում են հայոց պատմության, հավատքի և ինքնության մասին, և դրանց կողքին ներկայացված են նշանավոր հեղինակների կտավներ։



Ոճական և ժանրային առումով ցուցադրությունը բազմաշերտ է՝ ամփոփելով տարբեր ժամանակաշրջանների և գեղարվեստական ուղղությունների ընդհանրություններն ու տարբերությունները։

Նախորդ հոդվածը
Արցախի մայր թատրոնը վերածնվում է
Հաջորդ հոդվածը
Տեսարան անցյալի տներից